Ադրբեջանը հաստատել է զինծառայողի շփման գիծը հատելու փաստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 23-ին ժամը 15.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում ՊԲ դիրքապահ ուժերին ինքնակամ գերի է հանձնվել ադրբեջանական բանակի 1-ին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, սերժանտ Մամեդբագրլու Թալըբ օղլի Ախունդզադեն:Սույն տեղեկատվության առնչությամբ`Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը  հաստատել է փաստը:Վերջինս նաեւ տեղեկացրել է, որ նշյալ պայմանագրային զինծառայողը ծառայության մեջ է գտնվել Ադրբեջանի Թարթառի շրջանում տեղակայված զորամասերից մեկում:




Լրահոս