
armlur.am-ի տեղեկություններով` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի սկզբին հայկական առաջին պլանշետը` ArmTab-ը, ներկայացնելուց հետո որոշել է ՌԴ վարչապետին էլ նվեր անել:
Տիգրան Սարգսյանի ընծան, սակայն, նոր է տեղ հասել: Ուշացած նվերը, թե ինչպես է ընդունվել Մեդվեդևի կողմից, անհայտ է:
Հիշեցնենք, որ դեռ այն ժամանակ, հայկական պլանշետը ներկայացնելով, էքսվարչապետը հայտարարել էր, թե իր դպրոցական տղան հրաժարվել է ամերիկյանից` նախընտրելով հայկականը, և որ ինքը հպարտանում է որդու արարքով:
Մոտ 207 դոլար արժեցող` Հոնգկոնգում հավաքված հայկական պլանշետով հետագայում նույնպես Տ. Սարգսյանը հպարտանում էր: