ԱՄՆ-ում 20 մլն մեղու տեղափոխող բեռնատար է շրջվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բեռնատարը, որը 20 մլն մեղուներով 460 փեթակ էր տեղափոխում, շրջվել է Ֆլորիդա և Մեն նահանգների միջև ընկած մայրուղու վրա: Մեքենայում գտնվող բոլոր մեղուները հայտնվել են ազատության մեջ. տեղեկացնում է Fox News-ը:

Վթարը տեղի է ունեցել Դելավեր նահանգի Նյուարք քաղաքի մոտակայքում: Վարորդը և երկու ուղևորները հայտնվել են հիվանդանոցում, նրանցից յուրաքանչյուրի մարմնին 50-100 խայթոց են հայտնաբերել: Բարեբախտաբար, բժիշկների վկայությամբ, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Միջադեպի պատճառով տուժել են ևս մի քանի մարդ, ովքեր գտնվել են վթարի վայրի հարևանությամբ:

Դեպքի վայր են ժամանել փրկարարներ և պրոֆեսիոնալ մեղվաբույծներ: Նրանք բեռնատարը ցողում են ջրով՝ վտանգավոր միջատներին վնասազերծելու նպատակով:




Լրահոս