Ռուս զինվորականները հետ հեն քաշվում Ուկրաինայի սահմանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի սահմանակից շրջաններից հիմնական տեղակայման վայրեր են վերադառնում ռուսաստանյան զորքերը, որոնք, ըստ ИТАР-ТАСС-ի, մասնակցել են պլանային ուսումնամարտական գործողություններին Ռոստովի, Բրյանսկի և Բելգոռոդսկի մարզերում:

Տեղեկացվում է, որ ռուսաստանյան զինուժն ավարտել է ճամբարների ապամոնտաժումը և ունեցվացքի բարձումը, և ներկայումս տեղաշարժվում է երկաթգծի և օդանավակայանների ուղղությամբ:

Զորավարժություններից զորքերը վերադարձնելու հրամանը մայիսի 19-ին արձակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը հաստատել է, որ Ռուսաստանի զինուժի ստորաբաժանումների վերադարձն արդեն սկսվել է, սակայն այն կտևի մի քանի օր. գրում է ИТАР-ТАСС-ը:

Նշենք, որ միջազգային հանրությունը հորդորում է Ռուսաստանին ճնշում չգործադրել Ուկրաինայի արևելյան շրջանների վրա երկրում կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին:

Ուկրաինական սահմաններից ռուսաստանյան զորքերը հեռացնելու մասին նախագահ Պուտինի՝ երեկ արված հայտարարությանն ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Սպիտակ տունը հայտարարել են, որ նման տեղաշարժի նշաններ չեն տեսնում:




Լրահոս