ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահը նոր տեղադրված տեսախցիկներին դրակա՞ն է վերաբերվում: Տեսախցիկներն ինչքանո՞վ կօգնեն, որ երթեւեկությունը նորմալանա Երեւանում:

Արմեն Դավթյան, 35 տարեկան, ճարտարապետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Նոր տեղադրված տեսախցիկներին, անշուշտ, դրական եմ վերաբերվում: Տեսախցիկներն ապացույց են, այսինքն` տեսանկարահանում են վարորդի կողմից թույլ տրված խախտումները: Ինչ վերաբերում է հարցին` մինչեւ տեսախցիկների տեղադրվելը խախտումների հետ կապված ապացույցներ չկայի՞ն, ապա նշեմ, որ կային ապացույցներ, ուղղակի հիմք էր ընդունվում տեսուչի ասածը: Եւ արդյունքում շատ ժամանակ վեճեր էին առաջանում վարորդի եւ տեսուչի միջեւ: Օրինակ` տեսուչն ասում էր, որ վարորդը խախտում է կատարել, իսկ վարորդն էլ պնդում էր, որ խախտում չի կատարել: Տվյալ պահին կոնֆլիկտային իրավիճակը լինում էր միայն այն պատճառով, որ բացակայում էր ապացույցը: Այժմ դա վերացավ, ապացույցը կա, եւ բնականաբար, կոնֆլիկտներ չեն առաջանա: Իսկ թե երթեւեկությունը կնորմալանա, թե ոչ, ժամանակը ցույց կտա:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների
 պաշտպանության կենտրոնի նախագահ
Էդուարդ Հովհաննիսյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչ խոսք, տեսագրված փաստն ավելի զորեղ է, քան ինչ-որ պետավտոտեսուչի իրական կամ հորինովի պնդումը:




Լրահոս