Ցանկանում ենք Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալ. Կասիլյաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի` «Ատլետիկո»-ի դեմ խաղից առաջ հայտնել է իր ակնկալիքների մասին:

«Հանդիպումը հեշտ ընթացք չի ունենա: Մենք բարդ մրցակից ունենք: Ցանկանում եմ, որ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնանք` հանուն մեր երկրպագուների, ովքեր վերջին տարիներին մեզ հետ անցել են դժվարությունների միջով: Հուսով եմ` կարող ենք այնպես անել, որ նրանք հպարտանալու առիթ ունենան: Ցանկանում ենք եզրափակիչը գեղեցիկ ներկայացման վերածել: Հուսով եմ` գլխավերևում կպահեմ գավաթը, ինչը մրցաշրջանի հիանալի ավարտ կլինի: Նախապատրաստվում ենք խաղին` ջանասիրաբար մարզվելով և մրցակցի նկատմամբ լի հարգանքով»,- ասել է Կասիլյասը:




Լրահոս