«Ուդինեզե»-ի կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրան հանդիսանում է «Յուվենթուս»-ի ներկայիս հետաքրքրություններից մեկը: «Ուդինեզե»-ի նախագահը հաստատել է, որ թուրինցիները` 23-ամյա արգենտինացու համար կապվել են իր հետ:
«Տրանսֆերային շուկան շուտով բացվում է և մենք արդեն այդ հարցերով ենք զբաղված: Ես չեմ կարող մանրամասներ հաղորդել ռեալ բանակցությունների մասին: Եղել են մի քանի բանակցություններ «Յուվենթուս»-ի ղեկավարության հետ, սակայն ոչ ավելին», – նշել է նա: