«Յուվենտուս»-ը Դիբալային կվաճառի միայն 2018-ից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան դժվար թե առաջիկա մի քանի տրանսֆերային պատուհանների ժամանակ լքի ակումբը: 23-ամյա հարձակվողը մոտ է թուրինյան ակումբի հետ մինչև 2021 թվականը պայմանագիրը երկարաձգելուն:

Այս պայմանագրից հետո արգենտինացի ֆուտբոլիստի աշխատավարձը կդառնա տարեկան 7 մլն եվրո: Ըստ այդմ, «Յուվենտուս»-ը պատրաստվում է մտածել ֆուտբոլիստի վաճառքի մասին 2018-ից ոչ շուտ: Ակումբում հույս ունեն, որ աշխարհի առաջնությունից հետո Դիբալային հնարավոր կլինի վաճառել 200 մլն եվրոյով:




Լրահոս