Քաղաքապետարանը պայքարում է կրծողների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում դեռատիզացիայի տարեկան աշխատանքներում մասնագիտացված կառույցները շարունակում են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումները:

Գարնան և աշնան ամիսներին, որպես կանոն, կրծողների քանակի զգալի աճ է արձանագրվում, ինչով էլ պայմանավորված է դեռատիզացիայի լրացուցիչ աշխատանքների իրականացումը:

Գործընթացին տեղերում աջակցում են համատիրությունների աշխատակիցները. նրանք հատուկ ուշադրություն են դարձնում բազմաբնակարան շենքերի աղբախցերին, շքամուտքերի տարածքներին և բակերի խնդրահարույց հատվածներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 




Լրահոս