ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` առանց հիմնավորման օրերս աշխատանքից ազատվել են ՀԷՑ ՓԲԸ Եղվարդի մասնաճյուղի աշխատակից Ժիրայր Սողոմոնյանն ու Հրազդանի մասնաճյուղի իրացման բաժնի պետ Աշոտ Ասրյանը: Ընդ որում, նրանց աշխատանքից ազատել են առանց որեւէ մեկնաբանության` միայն ասելով. «Վաղվանից աշխատանքի չգաս, ազատված ես»: Եւ սա այն դեպքում, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` աշխատանքային պայմանագրի առկայության դեպքում գործատուն պարտավորվում է աշխատանքից ազատելուց երկու ամիս առաջ այդ մասին զգուշացնել աշխատակցին: Մեր տվյալներով` նրանց աշխատանքից ազատել են քաղաքական հայացքների պատճառով, քանի որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի կողմնակիցներն են: ՀԷՑ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը, սակայն, հերքեց Սողոմոնյանին եւ Ասրյանին աշխատանքից ազատելու մասին լուրերը` ասելով. «Նրանք ազատված չեն»:




Լրահոս