ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից տարածքում գտնվող «Հայաստան» հանրախանութը գրավի դիմաց կհանձնվի «Ամերիաբանկ»-ին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի քանի օր առաջ բանկի աշխատակիցները գնացել են «Հայաստան» եւ ծանուցագրեր բաժանել հանրախանութի աշխատակիցներին, որի համաձայն` նրանք պարտավոր են կա՛մ մինչեւ հունվարի 24-ը լքել տարածքը, կա՛մ բանկի հետ նոր պայմանագիր կնքել` հետագա գործունեությունը շարունակելու համար: Սակայն հանրախանութի գործադիր տնօրեն Հայկազ Հարությունյանը մեզ հետ զրույցում հերքեց վերը նշված տեղեկությունը` ասելով, թե «Հայաստան»-ն իրենցն է, եւ որեւէ մեկն իրավունք չունի իրենց սեփականության նկատմամբ ոտնձգություն իրականացնել: Կարծես նոր սկանդալ է հասունանում, ինչպես «Հին Էրիվան»-ի դեպքում:




Լրահոս