Քիչ առաջ Ազգային Ժողովում Կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության անդամ Կարեն Բոթոյանը հայտարարեց, որ ինքը դիմում է գրել խմբակցությունից դուրս գալու մասին:
«Ես կողմ եմ քվեարկելու կառավարության ծրագրին», – ԱԺ դահլիճում հայտարարեց նա:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նշեց, թե ըմբռնումով են մոտեցել պատգամավոր Բոթոյանի որոշմանը:
Հիշեցնենք, որ Կարեն Բոթոյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքից, որը ներառում է Վարդենիս, Ճամբարակ, Սևան քաղաքները: