ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ ոք չի մտածում, որ եթե մարդն աղքատ է, գուցե իր թամբալության պատճառով է»:

Մանվել Բադեյան «Ժամանակ»

Իսկ ինչո՞ւ Մանվել Բադեյանը չի մտածում, թե ինչպես է ստացվում, որ իր ասած թամբալները, Հայաստանից հեռանալով, լավ աշխատանք ու բարձր վարձատրություն են գտնում: Միգուցե շան գլուխը հենց այստե՞ղ է թաղված: Չէ՞ որ ցանկացած հեռացող` թեկուզ ծախսերը մեղմելու նպատակով, կնախընտրեր նույն աշխատանքը հայրենիքում կատարել: Տվյալ դեպքում թամբալությունը գործազրկության հոմանիշ  կարելի է համարել, աղքատությունը` հետեւանք: Այնպես որ, եթե ՀՀԿ-ական պատգամավորը թամբալության հանդեպ հասարակության վերաբերմունքն է փորձում ճշտել, պետք է ամեն ինչ գործազրկության ցուցանիշների մեղմումից սկսվի:    




Լրահոս