«Անբարոյականին ասում են կույս, կույսին`անբարոյական» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սայաթ-Նովա փողոցի 10-12 շենքի բնակիչները շարունակում են դեմ արտահայտվել իրենց բակում գտնվող կաթսայատան վայրում բազմաֆունկցիոնալ 6 հարկանի շենքի կառուցմանը: Բնակիչները նշում են, որ կառուցապատող ընկերությունը` «Լարկո» գրուպը,  փակում է բակ տանող մեքենայի ճանապարհը:

Armlur.am-ի հետ զրույցում բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանը հայտնեց, որ հունիսին տեղի է ունենալու դատական հերթական նիստը, որի ընթացքում, սակայն, փաստաբանը բնակիչների պահանջով հետ է վերցնելու հայցադիմումը, քանի որ   փաստաբանի բոլոր միջնորդությունները մերժվել են: «Չենք վստահում դատարանին ու դատավորին»,-ասաց փաստաբանը:

Զրուցեցինք նաև Սայաթ-Նովայի 10 շենքի բնակիչ Ալբերտ Սարգսյանի հետ, ով ասաց, որ դեռ չեն որոշել` ինչ ճանապարհով են պայքարելու ապօրինի շինարարության դեմ: Մենք մեր մեջ վառվելու ենք, ինչ պետք է անենք: Անբարոյականին ասում են կույս, կույսին`անբարոյական»,- վրդովված ասաց բնակիչը` հավելելով, որ խնդիրը կլուծվի միայն այն դեպքում, երբ իշխանություն կփոխվի:

«Համոզված եմ` այդ դեպքում  շինարարության թույլտվություն տվող պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն»,- եզրափակեց բնակիչը:

sayat n sayat nova 3 sayat nova2 sayat-nova

Սոնա Դավթյան




Լրահոս