ՀԱՐԲԵԼ Է, ԿԻՍԱՏ ԹՈՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գողության մի զավեշտալի դեպք է տեղի ունեցել Այգեկ գյուղում: Հունվարի 22-ին` ժամը 13:00-ին, Մելիք գյուղի 66-ամյա մի բնակիչ գողություն կատարելու նպատակով մտել է Այգեկ գյուղի տարեց մի բնակչուհու տուն: Հասնելով խոհանոց` ալյումինե եւ պղնձե ամաններն ու կաթսաները հանել է պահարանից գողանալու նպատակով, սակայն իր հետ բերած 1 շիշ օղին տեղում խմել ու քնել է` այսպես ասած, ինքնակամ ձախողելով գողությունը: Նրան հարբածության պատճառով տեղափոխել են հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի` տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս