Հրշեջները տան մեջ հայտնաբերել են ծխախեղդի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 27-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։  Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08.30-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարար ծառայության վարչություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում տուն է այրվում։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հրշեջ–փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ նշված տանը ծխապատման հետևանքով ծխախեղդ է եղել մի տղամարդ։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ այդ տղամարդը Գեորգի Ազիբեկյանն էր։




Լրահոս