Թումանյանի տունը գնորդ ունի եվ մտադիր է այն նվիրել հայ համայնքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովհաննես Թումանյանի ծոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է, որ մեծ բանաստեծի` Թբլիսիում գտնվող տունն արդեն գնորդ ունի, ով գործարքից հետո մտադիր է այն նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով:Ըստ Մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության`Վարչապետի հանձնարարականով ՀՀ ԱԳՆ նախարարը բնակարանի վաճառքից հետո վրացական կողմի հետ կքննարկի այն համայնքին հանձնելու հետ կապված իրավական հարցերը:Խորհրդակցությանը մասնակցել են մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:




Լրահոս