Ավտովթար Արարատի մարզում. ավտոմեքենան շրջվել է. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Ինչպես armlur.am  -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Ժամը 19:30-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում Արարատի մարզի Միրգավան գյուղի բնակիչ 27 -ամյա Արտյոմ Իսաջանյանը, վարելով Վազ 21 06 մակնիշի 42 ԼՍ 445 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:  Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչներ 29-ամյա Վաչագան Մարգարյանը, 26-ամյա Կարեն Մարգարյան-ը, 26-ամյա Արտյոմ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղախոխվել են Արտաշատի քաղաքային հիվանդանոց:




Լրահոս