Գինեսի ռեկորդների գրքում գրանցված զինծառայողը կփորձի գերազանցել սեփական ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանը պատրաստվում է հաղթահարել արտակորման սեփական ռեկորդը: Նա 2011թ. սեպտեմբերի 21-ին կատարել է 6500 արտակորում` գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում: Մասնագիտությամբ սամբիստ Ռուբիկ Միքայելյանը, ավարտելով Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը, 2011թ. գարնանը զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ հունվարի 28-ին` ժամը 11:00-ին, Ռ. Միքայելյանը կփորձի գերազանցել սեփական ռեկորդը` փորձելով կատարել 7500 արտակորում: Միջոցառումը տեղի կունենա “Գրանդ Սպորտ” մարզաառողջարարական համալիրում (հասցե` Արշակունյաց 61):




Լրահոս