Ադրբեջանից հնչած կրակոցները լուրջ հետևանք չեն առաջացրել. Արծրուն Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդակներ է արձակել Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի ուղղությամբ: Armlur.am-ի զանգերը  ուղղված Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանին մնացին անպատասխան. վերջինիս հեռախոսն անջատված է:

Մեզ հաջողվեց զրուցել Տավուշի մարզի բնակիչներից մեկի հետ, ով ասաց, որ  լսել է դիրքային կրակոցներ, բայց այլ մանրամասների չի տիրապետում: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ armlur.am-ին հայտնեց, որ  Ադրբեջանից եղել են կրակոցներ, որոնց էլ  մերոնք պատասխանել են: «Որևէ լուրջ հետևանք չկա»,- եզրափակեց  պրն Հովհաննիսյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս