ՊԱՅԹՅՈՒՆ ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 23-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի 29/21 հասցեում Վարդանուշ Մարտիրոսյանին պատկանող բնակարանում տնային գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն: Տունն ամբողջությամբ ավերվել է:  Թեեւ զարմանալի է, սակայն բարեբախտաբար, պայթյունից ոչ ոք չի տուժել: «Գազի վիկլյուչատելները չեն աշխատում, գազը լավ չէր վառում: Վառել ա, տրաքել ա, ի՞նչ անեմ, բալա՛ ջան: Սպիշկեն տվել ա, գազը լցված ա եղել տուն, տրաքել ա: Տունս քանդվել ա»,-վախից ու հուզմունքից դողալով` պատմում էր տանտիրուհի Վարդանուշ Մարտիրոսյանը: Դեպքի վայրում աշխատում էին գազի վթարային ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները: Դեռեւս պարզ չէ պայթյունի առաջացման պատճառը: Կատարվում է հետաքննություն:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս