ՓԱԽՈՒՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս 72-ամյա դերասան Ալեքսանդր Պորոխովշչիկովը հունվարի 20-ից անհետ կորած էր համարվում: Նրա կինը` Իրինան, այդ մասին հայտնել էր հեռուստաալիքներից մեկով: Կնոջ խոսքերով` ամուսինը տնից դուրս է եկել ու այլեւս չի վերադարձել, նրա մասին ոչ մի ընկեր ու բարեկամ տեղեկություն չունի: Սակայն երեկ ռուս դերասանին գտել են Մերձմոսկովյան Գորկի-2 ավանում, որտեղ նա շատ անվրդով առեւտուր է արել մի խանութից, ապա հանգիստ գնացել այդ տարածքում գտնվող իր բնակարանը: Ականատեսներից մեկն այդ մասին շտապ հայտնել է ոստիկաններին, վերջիններս էլ հրատապ կերպով ներխուժել են դերասանի բնակարան, ուր նա, հանգիստ նստած, սուրճ է խմել: Պորոխովշչիկովն իր հանկարծակի անհետանալը բացատրել է նրանով, որ պարզապես ցանկացել է առանձնանալ եւ հանգստանալ քաղաքի եռուզեռից:




Լրահոս