Հայկական ժամանակ. Նախագահական նստավայրում նախօրեին տեղի է ունեցել կոալիցիայի ընդլայնված նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ նախօրեի եեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել կոալիցիայի ընդլայնված նիստ: Նիստին մասնակցել են կոալիցիոն կուսակցությունների ղեկավարներն ու նախընտրական շտաբի պետերը. ՀՀԿ-ից` Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ-ից` Գագիկ Ծառուկյանն ու Վարդան Վարդանյանը, ՕԵԿ-ից` Արթուր Բաղդասարյանը և Հեղինե Բիշարյանը: Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել, տիկին Բիշարյանը չի ասել, նշելով, որ թեման եղել է կոալիցիայի նախընտրական մարտավարությունը: Թերթի տեղեկություններով, ի դեպ, որոշվել է առաջիկայում հաճախակիացնել այսօրինակ հանդիպումները: 




Լրահոս