Երկիր. Զարուհի Փոստանջյանը ցուցակում չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի տեղեկություններով` լուրջ փոփոխություններ են սպասվում “”Ժառանգության”” համամասնական ցուցակում: Ոմանք տարակուսած են, որ “”Ազատ դեմոկրատների”” հետ դաշինքի դեպքում, ինչը շատ հավանական Է, “”Ժառանգության”” որոշ անդամներ կարող են խաղից դուրս հայտնվել: “”Ժառանգություն””- ում դաշինք կազմելու հարցի շուրջ տարաձայնություններ կան, այդ իսկ պատճառով էլ հարցն այսքան ձգձգվում է: Ոմանք վստահ են, որ առանց դաշինքի էլ կարող են հաղթահարել 5 տոկոսի շեմը, իսկ ավելի ռեալիստները անցողիկ շեմը հաղթահարելու միակ ճանապարհը տեսնում են դաշինքի մեջ: Թերթի լուրերի համաձայն, անկախ այս հարցերից, կուսակցության համամասնական ցուցակը մոտավորապես քննարկվել է. թերթի աղբյուրները պնդում են, որ ցուցակում այլևս չի լինի Զարուհի Փոստանջյանը: Նրա պահվացքն ու կեցվածքը համախոհ կուսակցությանն այդքան էլ դուր չի գալիս:  




Լրահոս