Ձերբակալվել է ՀՀ ԱՆ միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Ինչպես տեղեկացնում է Aravot.am կայքը, օրեր առաջ ձերբակալվել է հանձնաժողովի նախագահը, որը կասկածվում է ՀՀ քր.օրի 338 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքով շահադիտական դրդումներով առանձնապես խոշոր չափի գումար՝ 6000 ԱՄՆ դոլար ստանալու դիմաց մեղադրյալ Բ. Ա-ի օգտին կեղծ եզրակացություն տալու համար:Մինչ այսօր հրապարակված չէ անձի անուն, իսկ կասկածյալը պրոֆեսորներ Պավել Անանիկյանի և Էլմիրա Գևորգյանի դուստրն է՝ Անահիտ Գևորգյանը: 




Լրահոս