ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեի երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ական նախարարներին հրավիրել է արտակարգ խորհրդակցության: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` թեման եղել է առաջիկա ընտրություններին առնչվող խնդիրները: Տ.Սարգսյանը նախարարների հետ մասնավորապես քննարկել է, թե նրանց ղեկավարած «ոլոլորտներում» իրենք ինչ հաջողություններ են գրանցել: Վարչապետը հանձնարարել է առանձնացնել հաջողությունները` ընտրական արշավի ժամանակ քարոզչական նպատակներով օգտագործելու համար: Այս խորհրդակցության մանրամասների վերաբերյալ վարչապետի մամուլի խոսնակից հնարավոր չեղավ որեւէ մեկնաբանություն ստանալ. վերջինս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նա անպատասխան թողեց նաեւ իր էլփոստին ուղարկված մեր հարցումը:




Լրահոս