ՄԱՖԻԱՅԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին քաղբանտարկյալ Սամվել Աբովյանը բաց նամակով դիմել է ՀԱԿ-ին, որում մասնավորապես ասված է. «Հայ ազգային կոնգրեսը, այլեւս սպառելով իրեն, անցել է յուրայիններին ռմբահարելու գործընթացին` առաջնորդվելով մաֆիայի օրենքներով` մտել ես մեր կազմի մեջ, ուրեմն դուրս գալու հնարավորություն չունես, իսկ թե դուրս եկար` դավաճան ես: Մենք դարձանք քաղբանտարկյալներ մեր ցանկությամբ, այլ ոչ թե որոշ մարդկանց որոշմամբ, որոնք էլ այսօր թույլ են տալիս իրենց գնահատել, թե ով կարող է համարվել քաղբանտարկյալ, եւ ով` ոչ:
Ես` որպես նախկին քաղբանտարկյալ, լավ եմ ճանաչում մյուս նախկին քաղբանտարկյալներին: Եւ դուք իրավունք չունեք Սուրիկի դեմ (խոսքը Սուրեն Սիրունյանի մասին է-խմբ.) ուղղել ձեր ծանր հրետանին: Այն, ինչ Սուրիկն է արել շարժման համար, չի արել որեւէ մեկը ձեզանից, իսկ դուք միայն ապշած դիտորդի դերում էիք` թե՛ ազատության մեջ, թե՛ «Վարդաշեն» քրեակատարողականում: Մի՞թե սա է ձեր «պայքար, պայքար մինչեւ վերջ»-ը: Դուք այդ ամենից հետո նստեցիք բանակցությունների այս իշխանությունների հետ: Հերի՛ք է, պետք չէ ժողովրդի անունից անձնական հարցեր լուծել, իսկ չստացվելու դեպքում մեղավորներ փնտրել՝ ի դեմս Սուրիկի»:




Լրահոս