ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինի հետ: Քննարկվել են  հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը` այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Խոսվել է նաեւ  Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ առաջիկա ընտրությունների մասին`  կարեւորելով միջազգային մեծաթիվ դիտորդական առաքելության մասնակցությունը:

ՈՒԶԱԾԸ ՍՏԱՑԱՎ
Արարատի նախկին փոխքաղաքապետ, վերջերս  ԲՀԿ-ից դուրս եկած Կարեն Խաչատրյանին  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշանակել է ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի պետ:

ՊԼԱՆՈՎԱՅԱ, ՊԼԱՆՈՎԱՅԱ
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հունվարի 25-ին թմրամիջոց պահելու կասկածանքով Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել Նորապատ գյուղի 20-ամյա մի բնակչի եւ նրա` նախկինում դատապարտված երկու ուղեկիցներին,  որոնցից մեկը կին է: Armlur.am-ին ոստիկանությունից հայտնել են,  որ խուզարկությամբ կնոջ կրծկալից հայտնաբերվել է 2 փաթեթ, մեկում` 4,7գ, մյուսում` 6,2 գ կանեփանման զանգված:

ԼՈՒՅՍԸ ԿՏՐԵԼ ԵՆ
Երեկ` առավոտից, էլեկտրաէներգիայի համար վճարում չկատարելու պատճառով հոսանքազրկվել է սփյուռքահայ ներդրող, «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունը: Վճարումը չի կատարվել, քանի որ 16.01.2012թ. Շենգավիթի հարկային տեսչության կողմից կալանք է դրվել գույքի, բանկային հաշիվների եւ դրամարկղի վրա` դրանով իսկ կաթվածահար անելով ընկերության բնականոն գործունեությունը:

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԷ՞Ր
«Ես Գագիկ Ջհանգիրյանի հետ միասին նույն հարկի վրա քաղբանտարկյալ եմ եղել, իմ դուռը մշտապես փակ է եղել, նույնիսկ փոքրիկ պատուհանս բաց չի եղել, իսկ Գ.Ջհանգիրյանի խցում երբեւէ երկաթյա դուռը փակ չի եղել: Ինձ թեկուզ մեկ ժամով չէին  հանում զբոսանքի, Ջհանգիրյանը 24 ժամ զբոսանքի էր: Տեսակցություններն ինձ համար արգելված էին, նրա մոտ ամեն օր 10 հատ տեսակցություն էր լինում: Իմ հայրը մահացավ, ինձ չթողեցին` գնամ, եկեղեցում մի հատ մոմ վառեմ, նրա մայրը մահացավ, հինգ օրով գնաց, թաղմանը մասնակցեց: Ես դեռ էդ ժամանակ էի ուզում հասկանալ, ես էլ եմ քաղբանտարկյալ, էս մարդն էլ է քաղբանտարկյալ, հապա ինչո՞ւ ենք այսքան տարբեր վիճակում, ինչո՞ւ են մեր նկատմամբ այդքան տարբեր վերաբերվում այս իշխանությունները,-«Առավոտ»-ին ասել է նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը` շեշտելով,-եթե Գագիկ Ջհանգիրյանն է բնորոշում մարդու քաղբանտարկյալ լինել կամ չլինելը, պետք է ողբամ պարզապես»:

«ՋԵԲԿԻՐՆ ՈՒ ՊՐԱՎԱԴՆԻԿԸ»
ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը Tert.am-ին ասել է, թե իր կողմից Սուտիբեկյան  անվանված  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը քաղաքական պատվեր է կատարում: Կարապետիչը նաեւ հավաստիացրել է, թե Ադիբեկյանը «երկաթգծում պրավադնիկ ա եղել»:

ՇՏԱԲ ՉԻ ՄՏՆՈՒՄ
ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանն «Առաջին լրատվական»-ին  ասել է,  որ հակառակ շրջանառվող լուրերի` ինքը ՀՀԿ նախընտրական շտաբում որեւէ գործունեություն չի ծավալում: «Նախընտրական շտաբ համարյա չեմ գնում: Մի անգամ եմ մտել: Ուղղակի կուսակցությունում վերականգնվելու խնդիր ունեի, ուրիշ ոչ մի հարց չեմ ունեցել»,-վստահեցրել է  Սարգսյանը:




Լրահոս