ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես չեմ ընդունում, որ մեր կուսակցության վարկանիշն ընկավ»:

Արմեն Երիցյան «Առավոտ»

Մի բան է ցանկանալը, բայց բոլորովին այլ բան է իրականությունը: Փաստերը խոսում են այն մասին, որ ՕԵԿ-ին անխուսափելիորեն ջախջախիչ պարտություն է սպասվում: Նման հեռանկարը, բնականաբար, ցանկալի չէ ո՛չ ՕԵԿ քվոտայով նախարար դարձած Արմեն Երիցյանին, ո՛չ էլ այս կուսակցության վերնախավի համար ընդհանրապես: Բայց այնպես է ստացվել, որ մարտի մեկից հետո ՕԵԿ-ը` որպես քաղաքական ուժ, պարտության գիրկն է անցել, եւ առաջիկա ընտրական գործընթացի դերակատարներն այս կուսակցության մասին անցյալ ժամանակով են խոսում:  Այնպես որ, ուզենք, թե չուզենք` վարկանիշ կոչվածն ՕԵԿ-ի դեպքում այլեւս չկա:




Լրահոս