Նիգերիայի իշխանություններին հայտնի է առևանգված աղջիկների գտնվելու վայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիգերիայի զինվորականներին հաջողվել է պարզել «Բոկո Հարամ» իսլամիստական ահաբեկչական խմբավորման կողմից շուրջ 200 առևանգված աղջիկների վայրը:
Ինչպես հայտարարել է պաշտպանության շտաբի ղեկավար Ալեքս Բադեխը, ուժի գործադրումը առևանգվածներին ազատելու համար բացառավում է:

Զինվորականը հրաժարվել է որևէ տեղեկություն տալ աղջիկների գտնվելու վայրի մասին:
Ավելի վաղ` երկուշաբթի, հայտնի էր դարձել, որ առևանգված աղջիկներին ազատ արձակելու վերաբերյալ բանակցությունները ավարատին մոտ էին, սակայն վերջին պահին Նիգերիայի իշխանությունները հետաձգել էին բոլոր պայմանավորվածությունները:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Նիգերիայի իշխանությունները հայտարարել էին, որ անընդունելի են համարում ահաբեկչական կազմակերպության պահանջըէ այն է ` ազատ թողնել ձերբակալված ահաբեկիչներին` աղջիկների դիմաց:
«Բոկո Հարամ» իսլամիստական ահաբեկչական խմբավորման անդամներն ապրիլի 14-ին Նիգերիայի հյուսիսում գտնվող Բոռնո մարզի դպրոցից 200 աղջիկ էին առևանգել: Կազմակերպության անվանումը թարգամանաբար նշանակում է «Արևմտյան կրթությունն արգելվում է»:




Լրահոս