Երկիր. ՀՀԿ-ականները կուսակցությունում ֆոտոսեսիայի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, բայց գրեթե բոլոր կուսակցությունները դրա նախապատրաստական փուլում են, իսկ որոշներն արդեն քարոզարշավի մեջ են”,- գրում է “Երկիր”-ը և հավելում.”Մեր տեղեկություններով` լուրջ պատրաստություն են տեսնում իշխող Հանրապետականում: ՀՀԿ խորհրդի անդամները վերջին շրջանում հաճախակի են դարձրել իրենց այցերը կուսակցություն, պատճառը նախընտրական ծրագրի վրա աշխատելը չէ, հանրապետականները կուսակցությունում ,ֆոտոսեսիայիե են: Նրանք լուսանկարվում են Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի և հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարների ֆոնին: Հավանաբար ՀՀԿ-ի քարոզարշավի բուկլետների, թռուցիկների ու պաստառների առաջին նմուշները կտեսնենք մոտ ապագայում… Ի դեպ, հանրապետականներից ոմանք էլ արդեն պաշտոնական կայքեր են բացել, ոմանք` ակտիվացնում են նախկինում բացվածները, օրինակ` avagyan.am”:




Լրահոս