Արջի տերերը մինչև հիմա չեն հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի կենդանաբանական այգուց  armlur.am-ին հայտնեցին, որ Երևանի Հալաբյան փողոցում հայտնված  արջը կենդանաբանական այգուց չի փախել: «Մինչև հիմա արջի տերերը չեն հայտնվել և չգիտենք` ովքեր են նրանք»,- մանրամասնեց   կենդանաբանական այգու մամուլի պատասխանատու Կարինե Մուրադյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին, ժամը` 23.00-ին ՀՀ ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում` «Սպիտակ կենտրոն» լողավազանի մոտակայքում, նկատվել է արջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Կենդանաբանական այգու մամուլի  պատասխանատու Կարինե Մուրադյանն ասաց, որ ԱԻՆ-ի ահազանգից  հետո արջը կենդանաբանական այգու աշխատակիցների  շնորհիվ այս պահին անվտանգ տարածքում է: «Մի փոքր վախեցած է, իհարկե, բայց դա բնական է»,- ասաց  մամուլի պատասխանատուն:

Ի դեպ, դատելով` արջի արտաքինից` նա կլինի մոտավորապես 1,5-2 տարեկան:




Լրահոս