Մայր արջն ու քոթոթները Հայաստանի լեռներում. զբոսավար Գոռ Խալաֆյանը բացառիկ կադրեր է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զբոսավար Գոռ Խալաֆյանն ինստագրամյան իր էջում կադրեր է հրապարակել միմյանց հետ խաղացող մայր արջից և քոթոթներից:

«Վայրի արջերը Հայաստանի լեռներում», – հրապարակմանը կից գրել է Խալաֆյանը՝ պատմելով տեսանյութի պատմությունը:

Զբոսավարը պատահմամբ է նկատել արջերին իր կադրում, երբ անօդաչու թռչող սարքով լեռներն է նկարահանել: Մայր արջը զգացել է ԱԹՍ-ն և սկսել արագացնել քոթոթներին, սակայն ապահով հեռավորության շնորհիվ նրանք շարունակում են հանգիստ խաղալ, իսկ երբ նկարահանող սարքը մտենում է նրանց մայր արջը, ձագերին պաշտպանելու համար, սկսկում է բարկանալ նրանց վրա, որ արագ հեռանան այնտեղից և հարվածում չենթարկվող քոթոթին:

 




Լրահոս