Ֆրանսիայի ժողովրդական շարժման անդամ Վալերի Բուայեն հիասթափված է, որ սենատորները և պատգամավորներն իր ներկայացրած նախագիծը` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը բողոքարկել են Սահմանադրական դատարանում, որն էլ վերը նշված պատճառով դեռ չի կարող իրավական ուժ ստանալ:Չնայած սա անակնկալ չէ, տիկին Բուայեն հիասթափված հաստատել է, որ որոշ պատգամավորներ գերադասեցին օրինականությունը մարդասիրությունից,- գրում է Le Figarо- ն: Պարբերականն հավելում է նաեւ, որ սենատորները և պատգամավորները բողոքարկում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` ի երջանկություն Անկարայի եւ ի տխրություն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի:
Վալերի Բուայեն հիասթափված է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի բողոքարկման փաստից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ