Երիտասարդները կրպակից գողացել են մեկ արկղ խմորեղեն ու բռնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ի առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ գիշերը, Արզումանյան փողոցում գտնվող մի կրպակից, ազդանշանային համակարգի մալուխները կտրելու և ապակիները կոտրելու միջոցով, գողացել են մեկ արկղ խմորեղեն:Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Շինարարների փողոցից բերման են ենթարկվել 1989 թ. ծնված Գերասիմ Մ-ին և 1980թ. ծնված Գնել Ս-ին, որոնք խոստովանել են հանցանքը:Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է քննություն:




Լրահոս