ՀՀ պաշտպաության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժերի շփման գծում լարվածության նվազմանն ուղղված գործողությունների, մասնավորապես, փոխվստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը:Նշվել է, որ այդպիսի արդյունավետ միջոցառում կարող է լինել առաջնագծում հրադադարի խախտման պատահարների անաչառ հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը:Ս. Օհանյանը և Ֆ. Լեֆորը գոհունակությամբ արձանագրել են ՀՀ ռազմական գերատեսչության և Եվրամիության միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավոր հեռանկարները:
Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ