52 հազար դրամ բժշկական պարտադիր ապահովագրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 2012 թ. պետական բյուջեում նախատեսված սոցիալական փաթեթի արժեքը յուրաքանչյուր անձի համար 132 հազ. դրամ է, որտեղ 52 հազ. դրամը նախատեսված է որպես բժշկական ապահովագրության պարտադիր վճար,-այսօր`  լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց “Ռոսգոսստրախի” գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը: Նրա հավաստմամբ` 52 հազար դրամի դիմաց բժշկական ապահովագրության արժեքը կազմում է 3.8 մլն դրամ: Սակայն ապահովագրական ընկերությունները կարող են առաջարկել նաեւ ընդլայնված փաթեթներ:Հիշեցնենք, որ հանրային ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթը կարելի է օգտագործել 4 ուղղություններով. առողջության ապահովագրություն, հիփոթեքային վարկի սպասարկում, հանգիստը Հայաստանում եւ ԼՂՀ-ում, երեխայի ուսման վարձ:




Լրահոս