
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Ապարան քաղաքում էին հավաքվել բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ: Նրանցից շատերը շուրջպար բռնեցին Բաշ-Ապարանի հերոսամարտն անմահացնող հուշահամալիրի մոտ:
Ինչպես տեղեկացնում է armlur.am-ի թղթակիցը, շուրջպարին մասնակցեցին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Ապարանում են նաև բազմաթիվ երգիչ-երգչուհիներ, ովքեր իրենց կատարումներով ապահովում են տոնական տրամադրությունը:
Լուսանկարներն ու տեսանյութը` քիչ ուշ: