Բոստանջյանի ասածը սրբագրվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հրավիրած ասուլիսում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք 2013 թվականի նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգյանին, պատասխանել էր. “Մենք պարզապես առիթ չունենք չսատարելու Սերժ Սարգսյանին: Ես զերծ եմ մնում իմ ղեկավարի անունից խոսել, բայց մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք հարազատ ենք  մեր ստորագրած փաստաթղթերին”:Zham.am ը փորձել է  ճշտել ԲՀԿ մեկ այլ պատգամավորից` Նաիրա Զոհրաբյանից` արդյոք Բոստանջյանի այդ հայտարարությունը ԲՀԿ պաշտոնական տեսակետն է: “Վարդան Բոստանջյանը ներկայացրել է իր մասնավոր կարծիքը: Կուսակցության պաշտոնական տեսակետը ներկայացնելու լիազորություն ունի բացառապես կուսակցության նախագահն ու այն անձիք, ովքեր լիազորված կլինեն կուսակցության նախագահի, կուսակցության կողմից անելու այս կամ այն հայտարարությունը: Ինչ վերաբերում է 2013 թվականի նախագահական ընտրություններին, ապա այդ հարցին հստակ պատասխանել է ԲՀԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եւ ընդհանրապես, առջեւում խորհրդարանական ընտրություններ են եւ կարծում եմ` ճիշտ կլինի, որ բոլոր քաղաքական ուժերը մտածեն ահա այդ ընտրությունների մասին”:  




Լրահոս