Ժողովուրդ. Իշխանությունը ցանկանում է ՀԱԿ-ին խորհրդարանում 15 մանդատ տալ, 4 տեղ էլ` գործադիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական վերնախավում քննարկվող սցենարներից մեկի համաձայն` Աժ ընտրություններից հետո ցանկանում են Հայ ազգային կոնգրեսին խորհրդարանում 15 մանդատ, գործադիրում` 4 տեղ բաժին հանել: Այդ մասին “Ժոդովուրդ”-ին հայտնի է դարձել իր լավատեղյակ աղբյուրներից: Սա, իհարկե, իշխանությունների ցանկությունն է, որը, սակայն, նրանց դժվար թե հաջողվի իրականություն դարձնել: “Մենք առևտրի չենք գնում, մենք գնում ենք ժողովրդի ձայնը ստանալու: Ոչ թե իրենք, այլ ժողովուրդը պետք է որոշի` մենք որքան ձայն ստանանք: Այդ իշխանությունը չէ, որ պետք է որոշի` Կոնգրեսը որքան տեղով ներկայացված պիտի լինի խորհրդարանում կամ գործադիրում”,-ասել է Կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:




Լրահոս