Բուենոս Այրեսի 45 րոպոեւմ հեղեղվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Արգենտինայի մայրաքաղաքում չորեքշաբթի օրը տեղացել է հորդառատ անձրեւ,- հայտնում է ИТАР-ТАСС-ը:Ընդամենը 45 րոպեի ընթացքում Բուենոս-Այրեսի շրջանների մեծ մասը ողողված է եղել ջրով: Քաղաքի որոշ մասերում ջրի մակարդակը հասել է մեկ մետր բարձրության, իսկ ուժեղ հոսքը քշել է կայանած մեքենաները: Փրկարարները, հրշեջները եւ շտապ բուժօգնության աշխատակիցները աշխատել են արտակարգ իրավիճակում: Մայրաքաղաքային իշխանությունները գիշերն առաջարկել են շարունակել օգնություն ցուցաբերել տուժածներին: 




Լրահոս