
Նախագահի արտահերթ ընտրությունները հաստատեցին ֆաշիստական և հակասեմիստական Ուկրաինայի մասին առասպելների անհեթեթությունը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը:
Նրա խոսքով, ընտրությունները քայքայել են նաև «այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների կողմնակիցների գործունեության գաղափարական հարթակը», տեղեկացնում է РБК-Украина-ն:
Դիվանագետը նշել է, որ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կարեկցանքով է վերաբերվում Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր «դարձել են իրականության հետ ոչ մի կապ չունեցող հակաուկրաինական քարոզչության օբյեկտ»: