Ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են ողջ Երեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքում տեղացող ձյան հետևանքները վերացնելու նպատակով՝ անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթևեկությունն ապահովելու ուղղությամբ:Ինչպես armlur.am-ին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, փետրվարի 1-ի լույս 2–ի գիշերվա ընթացքում մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 234,5 տ տեխնիկական աղ և 557,2 խմ ավազ, գործի է դրվել 139 միավոր հատուկ մեքենամեխանիզմ: Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ բոլոր վարչական շրջաններում մաքրման աշխատանքները շարունակվում են։




Լրահոս