Տնտեսական ճգնաժամը ավելի կխորանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ առաջիկա ընտրություններն ավելի կսրեն Հայաստանում տիրող տնտեսական ճգնաժամը,- համոզված է տնտեսագետ Մովսես Արիստա կեսյանը: Տնտեսագետը համոզված է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը կշարունակվի նաեւ այս տարի եւ իր ազդեցությունը կունենա շատ երկրների վրա: “Տնտեսական ճգնաժամը զուտ մեր իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքն է: Եվ 2-րդ, այն, որ երկիրը տնտեսական այսպիսի ճգնաժամի մեջ է, արհեստածին երեւույթ է եւ իշխանությունների ոչ օրինակարգության հետեւանքն է: Մենաշնորհը, օլիգարխիան, մենաշնորհային տնտեսությունը, ահա մեր տնտեսական ճգնաժամի բուն պատճառը”,- նշեց փորձագետը: “Աշխարհի շատ միլիարդատերերի եկամուտները կրճատվել են, բայց մեր միլիարդատերերի եւ միլիոնատերերի եկամուտները չեն կրճատվել, հակառակը՝ աճում են նշեց “,- տնտեսագետը:Հակառակ Հայաստանի տնտեսական քաղաքականության, ըստ Մովսես Արիստակեսյանի, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ճգնաժամից դուրս գալու համար կառավարությունը զսպում է ծախսերը՝ մեծահարուստներից գանձում ավելի շատ հարկեր։ “Իսկ ահա մեր հանրապետության բյուջեն հաշվի չի առել հավելյալ ծախսերը զսպելու հանգամանքը։ Հակառակը՝ 2012-ի բյուջեով Սերժ Սարգսյանն ընդունեց իրեն առընթեր էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշում՝ 5 անդամներով, ամսական 600,000 դրամ աշխատավարձով: Եվրոպական երկրներում, այն էլ ճգնաժամի պայմաններում, նման որոշումը կհարուցեր քաղաքացիական ընդվզումներ”,- վստահեցնում է փորձագետը եւ կոչ անում Հայաստանի քաղաքացիներին՝ պայքարել գոնե իրենց երեխաների ապագայի համար: 




Լրահոս