ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՈՒՐԴԸ ՍԿՍՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարություն է տարածել: Փաստորեն` սեփական լրատվամիջոց ունեցող մարդը գերադասում է իր կարծիքն ասել հայտարարության միջոցով, այլ ոչ հարցազրույցի: Ինչ խոսք, դա էլ ձեւ է: Օսկանյանի հայտարարության մեջ (ոչ բովանդակային առումով) հետաքրքիր դրվագն այն է, որ տարածվեց հենց երկուշաբթի: Հայտնի է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի ներկայացուցիչները տեղեկատվական արտահոսք արեցին, թե երկուշաբթի Քոչարյանը կխոսի: Ստացվում է, որ նրա փոխարեն խոսեց Օսկանյանը` նախ կարեւորելով «Հայաստանի համար ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը», ապա անդրադարձավ բոլոր այն կետերին, որոնց մասին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ պիտի խոսեր Քոչարյանը (բացառությամբ Ցեղասպանության թեմայի):
Ինչեւէ, ընթերցելով Օսկանյանի հայտարարությունը` տպավորություն է ստեղծվում, թե նա իրեն «քաղաքական հրապարակային աճուրդի» է հանել: «ԲՀԿ-ի հետ իմ ներգրավվածության մասին խոսակցություններն անհիմն չեն: ԲՀԿ-ի հետ նման քննարկումներ ունեցել եմ, բայց այլ քաղաքական ուժերի հետ եւս ունեցել եմ քննարկումներ: Այս պահին ես դեռ որոշում չեմ ընդունել եւ կարծում եմ, որ վերջնական որոշման համար դեռ ժամանակ կա: Սակայն բացառված չէ, որ ներքաղաքական գործընթացներն ինձ ստիպեն, որ արագացնեմ որոշումս»: Այսինքն` ով ավելի բարձր պաշտոն կամ գայթակղիչ առաջարկ անի Օսկանյանին, այն կողմ էլ կթեքվի:




Լրահոս