Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կառավարությանը ներկայացրեց ՕԵԿ խմբակցության պատգամավորների` Հեղինե Բիշարյանի, Լևոն Դոխոլյանի և Հովհաննես Մարգարյանի նախագիծը: Համաձայն դրա` պատգամավորներն առաջարկում են մայիսի 7-ը սահմանել երիտասարդության օր:
ԿԳ նախարարը, սակայն, առաջարկեց մերժել պատգամավորների նախագիծը, քանի որ ԱԺ-ի քննարկմանն է արդեն ներկայացվել օրենսդրական մի նախագիծ, որով առաջարկվում է երիտասարդության օր սահմանել մայիսի 16-ը: Օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հանդիսանում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը, և դրանով տոնին հաղորդվում է ազգային երանգ: «Կարծում եմ` պատգամավորները պետք է այս հարցի շուրջ քննարկումներ սկսեն»,- եզրափակեց նախարարը:
Կառավարությունը մերժեց ՕԵԿ պատգամավորների առաջարկը: