ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԱՎԱՏԵՍ ՉԷ
«Հայաստանի իշխանությունների շահերից է բխում կազմակերպել իրական ընտրություններ, որովհետեւ եթե դրանք չանցնեն ազատ եւ արդար, ոչ միայն իշխանությունների վստահության հարցը կդրվի, այլեւ եթե հասարակության լայն շերտը գործընթացի վերաբերյալ վստահություն չունենա, դա կհանգեցնի անհանգստությունների: Հաշվի առնելով 2008 թվականի փորձը, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքական ազատության մասին վերջին զեկույցները` լավատեսության պատճառներ դեռ չկան»,-«Ազատություն» ռադիոկայանին ասել է Եվրոպայի ազատական ժողովրդավարական եւ բարեփոխումների կուսակցության փոխնախագահ Լյուսի վան դեր Լանը:  

ԿՐԿԻՆ ԸՆԴԴԵՄ ԹԵՐԹԻ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ալեքսեյ Սուքոյանը հրապարակել է «Գլենդել հիլզ» ընկերությունն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործով վճիռը, որով մասնակի բավարարվել է «Գլենդել հիլզ»-ի պահանջը: Ըստ այդմ` «Ժամանակ» օրաթերթից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձվի 200 հազար դրամ` զրպարտության համար, 300 հազար դրամ` փաստաբանական ծառայությունների համար, 10 եւ 40 հազար դրամ` պետական վճարների համար: «Ժամանակ» օրաթերթը պետք է նաեւ հերքի 2010 թվականի օգոստոսի 26-ին հրապարակած «1000 դոլար լռության դիմաց» հոդվածը:

ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ

«Ժառանգություն», ՀՅԴ եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին ուղղված նամակը հասցեագրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին:
Հիշեցնենք, որ խորհրդարանական վերը նշված քաղաքական ուժերը Սամվել Նիկոյանին դիմել էին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցով խորհրդարանական լսումներ անցկացնելու խնդրով:
Դավիթ Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հարցը կքննարկվի հանձնաժողովի փետրվարի 1-ի նիստի ընթացքում:
«Առայժմ հարցը չի քննարկվել, եւ այդ մասին կքննարկվի հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

ԵՐԵՎԻ ԿԼԻՆԻ
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Ռոբերտ Թովմասյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե խորհրդարանական ընտրություններում Չարենցավան քաղաքում առաջադրելու է իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով, ասաց. «Կուսակցությունը դեռեւս որոշում չի կայացրել, ոնց կուսակցությունը կորոշի, իսկ համամասնական ցուցակում հավանաբար կլինեմ, կուսակցության որոշումից հետո ամեն ինչ պարզ կլինի»:

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Հունվարի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին:




Լրահոս