ԱԾՈՒԽ` ԲՀԿ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ-ն Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում իր կուսակիցներին է բաժանել 4-ական պարկ ածուխ:  Տեղեկությունը մենք ստացել ենք մասնավորապես Ոսկե հասկ եւ Մարմաշեն համայնքների բնակիչներից: Մեր հավաստի աղբյուրների համաձայն` քարածուխ է բաժանվել նաեւ Գյումրիում: Բարեգործությունից հետո գյուղերի բնակիչներին նստեցրել են երթուղայիններ եւ տարել հունվարի 28-ին բանակի օրվան նվիրված դրամատիկական թատրոնում կազմակերպված միջոցառմանը: Ի դեպ, նրանք, ովքեր ԲՀԿ անդամ չեն եղել, այս «բարիքից» չեն օգտվել: Դա արվել է ցուցադրաբար, որպեսզի մյուսներն «ականջներին օղ անեն» եւ շտապեն անդամագրվել: Գյուղերում հայտարարվել է, որ բոլոր նրանք, ովքեր չեն օգտվել քարածխի պարկերից, առաջիկայում կստանան կարտոֆիլ, ձեթ, ալյուր եւ պարարտանյութ: Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանից, վերջինս ասաց, որ այդպիսի բան չկա: Բայց գյուղացիները ոչ միայն ստացել են այդ քարածուխը, այլեւ սկսել են բողոքել, որ քարածուխն այնքան անորակ է, որ նորմալ չի վառվում:




Լրահոս