ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ`  «Եվրատեսիլ 2012»-ի առանձնահատկությունը հաշվի առնելով` իրենք որոշում են ընդունել մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ: Կձեւավորվի հատուկ հանձնախումբ, որտեղ կընդգրկվեն երաժիշտներ, հեռուստատեսության մասնագետներ եւ երաժշտական պրոդյուսերներ: «Եվրատեսիլ 2012»-ի Հայաստանի մասնակիցն ու ներկայացվող երգը հայտնի կդառնան մինչեւ մարտի 18-ը:
Ի դեպ, Հայաստանն այս տարի առաջին անգամ կմասնակցի պատանի երաժիշտների «Եվրատեսիլ-12» մրցույթին, որը տեղի կունենա մայիսին Վիեննայում: Մինչ մարտի 15-ը, մենք կիմանանք նաեւ դասական ժանրում հանդես եկող 15-20 տարեկան երաժիշտների ամենամյա այս մրցույթի մասնակցի անունը: Հայաստանից բացի,  մրցույթին կմասնակցեն նաեւ Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան եւ Ուկրաինան:




Լրահոս