ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ տուգանքներ են սահմանված 2012թ-ի առաջին եռամսյակի ընթացքում առաքումների եւ հասույթի գրանցման գրքերի վարման կարգը խախտելու համար:

Գագիկ Դարբինյան, 50 տարեկան, վաճառող

ՊԱՏԱՍԽԱՆ. 2012 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարության 314 եւ 315 որոշումներով սահմանված առաքման եւ հասույթի գրանցման գրքերում գրանցումները դադարեցվում են: Միաժամանակ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով հաստատված կարգի խախտման համար պատասխանատվությունը սահմանված է նույն օրենքի 28-րդ հոդվածով: Ընդ որում, այն հարկ վճարողները, որոնց համար պարտադիր է օրենքի «Հավելված 4»-ով հաստատված կարգով գրանցումը (հաշվառումը), պարտավոր են նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո (01.01.2012թ-ից հետո) եռամսյա ժամկետում օրենքի «Հավելված 4»-ին համապատասխան առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերը (այսուհետ` գրքերը) ներկայացնել իրենց հաշվառման հարկային մարմին` հաշվառման եւ դրոշմակնքման: Նշված ժամկետում մինչեւ գրքերը հարկային մարմնի կողմից հաշվառելը, դրոշմակնքելը ու հարկ վճարողին տրամադրելը, օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված` առաքվող կամ տեղափոխվող ապրանքները չգրանցելու սահմանված պատասխանատվության միջոցները չեն կիրառվում:

Պետական եկամուտների կոմիտե


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ վճարողի պարտականությունները, ինչպես ցանկացած պարագայում, չափից ավելի շատ են, իսկ պարտավորություններից խուսափելը` վտանգավոր հետագա գործունեության եւ վերջինիս դրամապանակի համար:




Լրահոս